211652_close_icon
views-count3206 դիտում article-date 22:07 05-02-2019

«Արսենալը» տրանսֆերների համար կստանա 45 մլն ֆունտ, եթե Չեմպիոնների լիգա դուրս չգա

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին ամառային տրանսֆերների համար գումարներ կստանա, սակայն ընդամենը 45 միլիոն ֆունտ: Ըստ Daily Mail-ի, այդ գումարի կեսը լոնդոնյան ակումբը անմիջապես հատկացնելու է «Բարսելոնային», եթե որոի վարձավճարի ժամկետն ավարտվելուց հետո գնի Դենիս Սուարեսին: Իսպանացի մարզիչը մտադիր է վերակազմավորել թիմը՝ հրավիրելով նվազագույնը հինգ նորեկ: Խոսքը գնում է երկու կիսապաշտպանների և երեք պաշտպանների մասին: Ֆինանսական նման լուրջ սահմանափակումները բացատրվում են ծախսատար տրանսֆերներով, որոնք «Արսենալը» իրագործել է նախկինում և ակումբի ահռելի աշխատավարձային ֆոնդով. միայն Մեսութ Օզիլը վաստակում է շաբաթական 350 հազ. ֆունտ: Բացի այդ, բյուջեի վրա կազդի նաև այն, եթե թիմը չհայտնվի Չեմպիոնների լիգայում:

Նմանատիպ նյութեր