211652_close_icon
views-count2076 դիտում article-date 19:12 05-02-2019

ՈւԵՖԱ-ն կարող է չեղարկել եվրագավաթներում դրսում խփած գոլի կանոնը

ՈւԵՖԱ-ն կարող է չեղարկել դրսում խփած գոլի կանոնը, որը գործում է եվրագավաթների փլեյ-օֆֆ փուլի երկխաղյա մրցավեճում: Kicker-ի տեղեկություններով, ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն Հռոմում կազմակերպության կոնգրեսի նիստում քննարկելու է այդ հարցը և առաջարկելու չեղարկել ներկայումս գործող այդ կանոնը: Ավելի վաղ դրսում խփած գոլի կանոնը չեղարկվել էր Անգլիայում: Մասնավորապես, Անգլիական լիգայի գավաթի կիսաեզրափակիչ «Չելսի»-«Տոտենհեմ» պատասխան խաղի հիմնական ժամանակից հետո (2:1, 0:1) նշանակվեց 11 մետրանոց հարվածաշար: Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը ասոցիացիաներին թույլատրել է հրաժարվել դրսում խփած գոլերի կանոնից և լրացուցիչ ժամանակից:

Նմանատիպ նյութեր