211652_close_icon
views-count2792 դիտում article-date 17:23 05-02-2019

Ժոզե Մոուրինյոն տուգանվել է 3,3 մլն եվրոյով

Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն տուգանվել է 3,3 մլն եվրոյով՝ Իսպանիայում հարկերից խուսափելու համար: Ավելի վաղ Մոուրինյոն իրեն մեղավոր էր ճանաչել հարկերից խուսափելու մեջ և մեկ տարվա պայմանական ժամկետ էր ստացել: Պորտուգալացին խոստովանել էր, որ Մադրիդի «Ռեալը» ղեկավարելու ընթացքում Իսպանիայի ֆինանսների նախարարությունից թաքցրել էր իմիջի իրավունքներից եկամուտները՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերության միջոցով: 2011 թվականին նա չէր վճարել 1,6 մլն եվրո, իսկ 2012-ին՝ 1,7: Յուրաքանչյուր իրավախախտման համար նա պետք է ազատազրկվեր 6 ամսով, սակայն իսպանական օրենսդրության համաձայն, երկու տարուց ցածր պատժաչափը հարկերից խուսափելու համար պայմանական է համարվում:

Նմանատիպ նյութեր