211652_close_icon
views-count1342 դիտում article-date 12:59 05-02-2019

Փոխվարչապետի աշխատակազմը վստահեցնում է` գործադիրի և օրենսդիրի օրակարգում օրհներգ կամ դրոշ փոխելու հարց չկա

ՀՀ կառավարությունում և Ազգային ժողովի օրակարգում օրհներգ կամ դրոշ փոխելու հարց չկա: Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանը: «Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ կտրականապես դեմ եմ Հայաստանի Հանրապետության օրհներգը և/կամ դրոշը փոխելու գաղափարին և այդ առնչությամբ հնչեցվող տարատեսակ առաջարկներին։ Համոզված եմ, որ պառակտում առաջացնող նյութեր քննարկելուց զերծ մնալը և կառուցողական քննարկում պահանջող նյութերի շուրջ համախմբվելը նախընտրելի է։ Ասեմ ավելին և փորձեմ արտերկրում բնակվող իմ ընկերներին և հայրենակիցներին վստահեցնել, որ այս գծով զրուցել եմ թե՛ գործադիրում և թե՛ օրենսդիրում աշխատող մի քանի գործընկերների հետ և վստահ կարող եմ ասել, որ օրհներգ և/կամ դրոշ փոխելու օրակարգ չկա»,- գրել է Սիսեռյանը: Փոխվարչապետի աշխատակազմի ղեկավարը հավելել է, որ, իր կարծիքով, այս փուլում իրենք շատ ավելի կարևոր և առաջնահերթ խնդիրներ ունեն լուծելու։

Նմանատիպ նյութեր