211652_close_icon
views-count2655 դիտում article-date 09:01 05-02-2019

Օպտիմալացման ալիքը հասավ մարզպետարաններ՝ փոխմարզպետների թիվը կկրճատվի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կրճատումների ալիքը հասել է մարզպետարաններ: Որոշում է կայացվել կրճատել ոչ միայն միջին օղակի աշխատակիցներին, այլև պակասեցնել փոխմարզպետների թիվը: Ներկայիս երեքի փոխարեն՝ յուրաքանչյուր մարզպետ կունենա մեկ տեղակալ: Մարզպետների տեղակալների թիվը կտրուկ ավելացավ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին, երբ կոալիցիոն գործընկերներ ՕԵԿ-ին կամ ՀՅԴ-ն պետք էր ապահովել փոխմարզպետի պաշտոնով: Իրականում մարզպետարանները կարելի է ընդհանրապես լուծարել, որովհետև դրանք բացարձակ անգործության են մատնված»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր