Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հունվարի 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ին, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 2-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան, նախալեռնային շրջաններում ձնախառն անձրևի, հովտային գոտում անձրևի տեսքով:
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում՝
Հունվարի 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ին, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 2-ին սպասվում են տեղումներ: