3022 դիտում
23:56 03-02-2019
Երդման արարողություն ոստիկանության կրթահամալիրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հունվարի 22-ին ոստիկանության կրթահամալիրի շարային հրապարակում ուսումնական կենտրոնի 36 սովորողներ հուզումով սպասում էին ոստիկանության ծառայողի երդման արարողությանը: Եռամսյա ուսուցման դասընթացն ավարտելուց հետո նրանք անցնելու են ծառայության ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններում:
Կրթահամալիրի պետն ընդունեց ծառայության գծով տեղակալի զեկույցը...
Միջոցառման մեկնարկը տրված էր:
Այսօր, առավել քան երբևէ, քաղաքացին պահանջում է, որ իրեն արհեստավարժ և արդյունավետ ոստիկանական ծառայություն մատուցվի, ինչին լիարժեք կարելի է հասնել կիրթ ու պատրաստված ոստիկաններ ունենալով:
Կրթահամալիրը հենց այս առաքելությունն է իրականացնում: Նրանք հաջողությամբ հանձնել են ընդունելության քննությունները. առջևում ուսումնական գործընթացն է:
Երդման արարողությունն անչափ կարևոր է, ասես, ուրույն մկրտություն լինի:
Երդվում են ամուր պահել հայոց պետականությունը` հավատարիմ լինելով սահմանադրական կարգին, անվերապահորեն ղեկավարվել օրենքներով, պաշտպանել հայրենիքը, պահպանել պետական ու ծառայողական գաղտնիքը:
Եվ, որ ամենակարևորն է, այդ ամենն իրականացնել արդար ու անկողմնկալ, ազնիվ և բարեխիղճ:
Երդման արարողությունից հետո ուսումնական կենտրոնի սաներին շնորհավորանքի խոսք հղեց կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանը:
Այնուհետև թմբուկների ձայնով ազդարարվեց հանդիսավոր երթը: Շարային քայլն ու կեցվածքն ինքնին փաստում էին, որ նրանք պատրաստ են անցնել ոստիկանի պատասխանատու և պատվախնդիր ուղին:
Երեկվա երազանքն այսօր արդեն իրականություն էր:
Ուսումնական հաջողություններ մաղթենք նրանց:
Բարի երթ` դեպի ոստիկանական մեծ ընտանիք:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1156 դիտում
10:36 14-05-2019
Երդման արարողություն ոստիկանության կրթահամալիրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2115 դիտում
13:27 22-10-2015
Երդման արարողություն Փոքր Մհեր Կրթահամալիրում
912 դիտում
16:41 29-12-2014
Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն ՀՀ ոստիկանության կրթահամալիրում. տեսանյութ
Այս բաժնից
1225 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
772 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար