211652_close_icon
views-count112267 դիտում article-date 13:00 02-02-2019

Արտակարգ դեպք Տավուշի մարզում. Չինչին գյուղում հրդեհ է բռնկվել անասնաֆերմայում, սատկել են մեծ թվով խոշոր եղջերավոր անասուններ ու հորթեր. ժամանել են տարածքի ոստիկանապետն ու հրշեջ-փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Չինչին գյուղի անասնաֆերմաներից մեկում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին Տավուշի հրշեջ-փրկարարները՝ 3 մարտական հաշվարկով, կրակի տարածման դեմ փորձել են պայքարել գյուղացիները։ ժամանել են նաև ոստիկանության Բերդի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գագիկ Դալլաքյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ անասնաֆերման պատկանում է նույն գյուղի բնակիչ Ավետիք Ադամյանին, և հրդեհի պատճառով գոմում սատկել են 25 խոշոր եղջերավոր անասուններ ու 5 հորթ։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ անցկացնելուց հետո։ Ոստիկանությունը պարզում է նաև վնասի չափը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի պատճառը էլեկտրալարերն են եղել։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 128+
128+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր