211652_close_icon
views-count12922 դիտում article-date 15:43 02-02-2024

Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում. Ենոքավան գյուղում հրդեհ է բռնկվել անասնագոմում. այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի. սատկել են գյուղացու 9 խոշոր եղջերավոր անասունները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 07:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ենոքավան գյուղի գերեզմանատան հարևանությամբ անասնագոմ է այրվում և ներսում կան կենդանիներ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Նոյեմբերյանի թիվ 62 հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, վաշտի հրամանատար Արտակ Օհանյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վաչե Աբովյանն ու Գևորգ Բեջանյանը, որպեսզի հետաքրքասեր քաղաքացիները չհավաքվեն և հրշեջների աշխատանքը չդժվարանա:

Պարզվել  է, որ հրդեհը բռնկվել է Վարդան Բաբայանին պատկանող անասնագոմում, և այրվել է ամբողջ գոմը, ներսում սատկել է 9 խոշոր եղջերավոր անասուն, 2 բրիկետ պատրաստող էլեկտրական հաստոց և 8 էլեկտրական շարժիչ:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Իջևվանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Ժամանել են նաև «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության «Աղստև» մասնաճյուղի աշխատակիցները:

Թե ինչն է եղել անասնագոմում առաջացած հրդեհի պատճառը՝ պարզվում է:

Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր