211652_close_icon
views-count2084 դիտում article-date 10:38 02-02-2019

Բանակցությունները Կոնգրեսում «ժամանակի վատնում է»․ Թրամփ. «Ամերիկայի ձայն»

Նախագահ Դոնալդ Թրամփը «ժամանակի վատնում» է որակել ԱՄՆ-ի Կոնգրեսում ընթացող բանակցությունները հանրապետական և դեմոկրատ օրենսդիրների միջև Մեքսիայի հետ սահմանային պատի կառուցման ֆինանսավորման շուրջ: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4769241.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ The New York Times-ին տված հարցազրույցում նախագահը կրկին ակնարկել է, որ կարող է արտակարգ դրություն հայտարարել իրեն վերապահված լիազորությամբ՝ Կոնգրեսին շրջանցելու և պատի կառուցման համար ֆինանսավորում ապահովելու նպատակով: Այդ ընթացքում Պենտագոնը հայտարարել է, որ հավելյալ 3500 զինվորականներ է ուղարկում ԱՄՆ-ի հարավային սահմաններ, ովքեր պետք է աջակցեն սահմանային անվտանգության պահպանմանը: Սահմանապահ ստորաբաժանումներն այս օրերին Մեքսիկայի հետ սահմանին անցկացրեցին մի շարք զորավարժություններ: Հազարավոր ներգաղթյալներ Կենտրոնական Ամերիկայից փորձում են անօրինական կերպով ներթափանցել այս սահմանով Միացյալ Նահանգներ: Եթե Թրամփը արտակարգ դրություն հայտարարի, ամենայն հավանականությամբ դեմոկրատները կփորձեն վիճարկել որոշումը դատական կարգով: Նրանք դեմ են որևէ տեսակի ֆինանսավորման պատի կառուցման համար: Մյուս տարբերակն այն է, որ եթե կողմերը չգան ընդհանուր հայտարարի, նախագահ Թրամփը կարող է կրկին դադարեցնել կառավարության ֆինանսավորումը:

Նմանատիպ նյութեր