1075 դիտում
22:46 01-02-2019
Քննարկվել են հարկային օրենսդրությանը վերաբերող առաջարկներ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է գործարար համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ։
Ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության միջև պայմանավորվածության՝ Միության կողմից ձևավորված փորձագիտական խումբըպետք է մշակիև վարչապետի մոտ քննարկման ներկայացնի հարկային օրենսդրության փոփոխության հայեցակարգային փաստաթուղթ։
Ներկայացվող առաջարկությունների շնորհիվՀարկային օրենսգիրքը բիզնեսի համար առավել նպաստավոր և շահեկան պետք է դառնա՝ ընդունելի լինելով թե՛ պետության և թե՛ գործարար համայնքի համար։
Առաջարկությունների փաթեթի մշակման աշխատանքներում ներգրավվել են ոչ միայն Արդյունաբերողների և գործարարների միության անդամները, այլև մասնագիտական խորհրդատվական կառույցների ներկայացուցիչները։
Հանդիպման ընթացքում փորձագիտական խումբը ներկայացրել էՀարկային օրենսգրքի փոփոխության հայեցկարգային փաստաթղթի նախագիծը։
Նախարար Տիգրան Խաչատրյանի հետքննարկվել ենփաստաթղթում ներկայացված մի շարք հարցեր,որոնք առնչվում են վարչարարական համակարգի կատարելագործմանը, հարկային դրույքաչափերին, արտոնությունների համակարգին, տրամադրվող ծառայություններին և այլն։
Քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը,Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանը։
Նմանատիպ նյութեր
2036 դիտում
16:10 01-02-2019
Տիգրան Խաչատրյանը գործարարների հետ քննարկել է հարկային օրենսդրությանը վերաբերող առաջարկներ
1619 դիտում
21:50 12-04-2019
Մանե Թանդիլյանը Հարկային օրենսգրքի փաթեթում փոփոխությունների առաջարկներ է ներկայացրել
Այս բաժնից
457 դիտում
19:32 02-05-2024
«Հանքարդյունաբերական ոլորտը և նորակառույց ճանապարհները» թեմայով աշխատանքային քննարկում՝ խորհրդարանում
424 դիտում
19:05 02-05-2024
Իրանի մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության ղեկավարն այցելել է ԵՊՀ
457 դիտում
18:52 02-05-2024
Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը