1588 դիտում
17:55 01-02-2019
Փաստաբանի դիմող մարդիկ կտուժեն այդ ծառայության հարկերի ավելացումից. Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է դիրքորոշում հարկային օրենսդրության վերաբերյալ
Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծի ընդունումը կհանգեցնի իրավաբանի օգնության կարիքն ունեցող մարդկանց հիմնական իրավունքների սահմանափակման:
Այն բացասաբար կանդրադառնա հատկապես տնտեսապես խոցելի վիճակում գտնվող անձանց համար, ինչն անթույլատրելի է՝ հաշվի առնելով այն հիմնարար սկզբունքը, որ ֆինանսական վիճակը չպետք է խոչընդոտ հանդիսանա ըստ անհրաժեշտության իրավաբանական ծառայությունից օգտվելու համար:
Նշենք, որ նախագծի համաձայն՝ ի թիվս այլ ծառայություն մատուցողների, իրավաբանները դուրս կգան շրջանառության հարկի համակարգից և կտեղափոխվեն հարկման ընդհանուր համակարգ: Արդյունքում, վտանգվում է ՀՀ Սահմանադրության 2-րդ գլխով և միջազգային հիմնարար մի շարք փաստաթղթերով ամրագրված՝ արդար դատաքննության և իրավաբանական օգնություն ստանալու հիմնական իրավունքները:
Մարդու իրավունքների պաշտպանի համար փաստաբանի անխոչընդոտ աշխատանքն ու իրավաբանական ծառայության մատչելիությունն ունի առանցքային նշանակություն, քանի որ այն առաջնային երաշխիք է ուղղված իրավաբանական օգնություն ստացող անձի իրավունքների, ազատությունների և շահերի իրականացմանն ու պաշտպանությանը: Փաստաբանի գործունեությունը, բնույթով լինելով իրավապաշտպան գործունեություն, հանրային նշանակություն ունի և չի կարող դիտարկվել բացառապես ձեռնարկատիրության տեսանկյունից: Ուստի, նախևառաջ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել իրավաբանի ծառայությունների մատչելիության ապահովման համար:
Հաշվի առնելով այն, որ նախագիծը վերաբերում է նաև ծառայությունների այլ տեսակներին՝ նման փոփոխությունները բացասաբար կազդեն նաև գործարար միջավայրի բարելավման և ձեռնարկատիրության խթանմանը:
Ստորև հղումով ներկայացնում ենք Պաշտպանի կարծիքը «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ, որն ուղարկվել է Ֆինանսների նախարարություն.
http://www.ombuds.am/resources/ombudsman/uploads/files/publications/9b24f2660042c76488840f65e3a3f2bf.pdf?fbclid=IwAR2neSySkxv3GaEozv8bcvjIVhKCty1b82yqD5XQd6b_mrFsqtBh6uuEmKg
Նմանատիպ նյութեր
1320 դիտում
19:10 28-08-2019
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է հարկ վճարողների ուղեցույց հարկային ստուգումների իրականացման վերաբերյալ
Այս բաժնից
1342 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
934 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար