211652_close_icon
views-count1310 դիտում article-date 17:15 01-02-2019

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հունվարի 31-ից փետրվարի 1-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 31-ից փետրվարի 1-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 34 դեպք։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 9, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 4-ական, թմրամիջոցի հայտնաբերման ու ծեծի 3-ական, սպանության սպառնալիքի և բնակարանային գողության 2-ական, անձի առևանգման, յուրացման կամ վատնման, շորթման, հարկերից խուսափելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու ու ակնհայտ հանցավոր ճանապարհով գույքի ձեռք բերման 1-ական դեպք: Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր