800 դիտում
11:20 01-02-2019
Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է հատուկ քննարկում քրեակատարողական հիմնարկների բժիշկների համար
Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է հատուկ դասընթաց-քննարկումների շարք Քրեակատարողական ծառայության և քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների, այդ թվում՝ բժիշկների, հոգեբանների, ազատությունից զրկված անձանց հետ անմիջականորեն շփում ունեցող անվտանգության ապահովման բաժնի և հերթապահ խմբի աշխատակիցների համար:
Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, միջոցառման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կարևորել է նման ձևաչափով հանդիպումների անցկացումը՝ արձանագրելով բժշկական օգնության և սպասարկման ոլորտում իրավասու պետական մարմինների բացթողումները:
«Առաջնահերթ նշանակության հարց է քրեակատարողական հիմնարկներում աշխատող բժիշկների արժանապատիվ սոցիալական երաշխիքների, նրանց պարբերական վերապատրաստումների համակարգի ներդրումը: Առաջնահերթ է նաև բժիշկների անկախության ապահովումը և ազատությունից զրկված անձանց հետ շփումներում բժիշկ-պացիենտ վստահության վրա հիմնված հարաբերությունների երաշխավորումը»,- նշել է Արման Թաթոյանը:
Առաջիկա օրերի ընթացքում անցկացվող քննարկումների ու դասընթացների շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանի կանխարգելման ազգային մեխանիզմի աշխատակիցները կներկայացնեն խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման ոլորտի ներպետական և միջազգային չափանիշները: Կքննարկվեն հարցեր քրեակատարողական հիմնարկների սոցիալ-հոգեբանական և բժշկական հիմնախնդիրների, մասնավորապես՝ քրեակատարողական հիմնարկներում հոգեբանական խորհրդատվության, առողջապահական ծառայությունների կազմակերպման, բժշկական էթիկայի, ինքնասպանությունների կանխարգելման և հացադուլի վարման վերաբերյալ:
Նշենք, որ դասընթաց-քննարկումը կազմակերպվել է «Ազգային կանխարգելման մեխանիզմի վերաբերյալ ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի առաջարկությունների իրականացում և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների հզորացում» ծրագրի (OPCAT) շրջանակում։
Նմանատիպ նյութեր
1000 դիտում
16:40 08-02-2021
Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցի հետ կապված Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է վարույթ
1202 դիտում
15:40 12-02-2021
Գյումրու թիվ 25 դպրոցի հետ կապված Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է վարույթ
Այս բաժնից
376 դիտում
18:10 16-05-2024
ՍԴ նախագահն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավարին
379 դիտում
17:38 16-05-2024
Փաշինյանն ու ԵՄ առևտրի գծով հանձնակատարը անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծին