2500 դիտում
10:52 01-02-2019
Տնտեսական հեղափոխությունն առայժմ հիմնված է թավշյա հեղափոխության վրա․ «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Տնտեսական զարգացման նախարար Տիգրան Խաչատրյանը հայտարարել է, որ տնտեսական հեղափոխությունն արդեն սկսված է: Առայժմ, իհարկե, հանրությունը ոչ միայն չի զգում, այլ նաև գործնականում չի տեսնում այդ հեղափոխության քայլերը:
Իհարկե, կառավարությունն արել է տնտեսական մի շարք քայլեր, որոնք պահանջված են հանրության շրջանում, որոնք պահանջված են տնտեսական տեսանկյունից, սակայն, միևնույն ժամանակ, կատարվել են նաև քայլեր, որոնք, մեղմ ասած, հակահեղափոխական են իրենց տրամաբանությամբ:
Օրինակ՝ ներկայացվել է Հարկային նոր օրենսգիրք, որն անգամ կառավարությանը մերձ պաշտոնյաներից շատերն են գնահատում ամենևին ոչ հեղափոխական և ամենևին ոչ տնտեսական հեղափոխության գրավական:
Իսկ Հարկային օրենսդրությունը, ըստ էության, տնտեսական զարգացման հիմնասյուներից մեկն է: Չի կարող լինել հարաբերական հիմնասյուն, երբ օրենսգրքում առկա են մի կողմից իսկապես լավ, սպասված նախաձեռնություններ, մյուս կողմից՝ նաև քայլեր, որոնք անգամ կարող են ենթադրել նույնիսկ նախկին իշխանության շրջանում կայացված դրական որոշումների հետշրջում: Օրենսգիրքը, իհարկե, դեռ պետք է անցնի հանրային և խորհրդարանական քննարկումների փուլ, բայց արդեն իսկ առաջին ազդակների հարաբերականությունը ամենևին լավ նախադրյալ չէ հետագա վերափոխումների համար: Արգելակ չէ իհարկե, սակայն հաշվի առնելով, որ Հայաստանը ժամանակ չունի և պետք է էֆեկտիվություն ոչ միայն րոպե առ րոպե, այլ վայրկյան առ վայրկյան, հնարավորինս պետք է խուսափել հանրության սպասումներում հարաբերականություն առաջացնելուց:
Ըստ էության, տնտեսական հեղափոխությունը առայժմ հիմնված է թավշյա հեղափոխության վրա, և տեղի չի ունենում հակառակը:
Իսկ ռազմավարական խնդիրը, իհարկե, այն է, որ թավշյա հեղափոխությունն այլևս պետք է աստիճանաբար ավելի ու ավելի նկատելիորեն հենվի, պահվի տնտեսական հեղափոխության վրա:
Այսինքն՝ թավշյա հեղափոխությունն ունի տնտեսական հենարանի խնդիր, հակառակ դեպքում այն կորցնելու է իր սոցիալական հենարանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
8138 դիտում
10:25 23-08-2017
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Թուրքիայից պաշտոնական դիմում առայժմ չի ստացել. «Հայկական ժամանակ».
9287 դիտում
23:06 25-05-2018
Թավշյա հեղափոխությունն ապացուցեց, որ հայ ժողովուրդը կարող է լինել միասնական. Սփյուռքի նախարար
Այս բաժնից
994 դիտում
08:50 21-01-2025
Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»