211652_close_icon
views-count29183 դիտում article-date 14:51 26-10-2018

Ճանապարհին անօգնական վիճակում հայտնված վարորդն ասում էր. «Վանաձորում թավշյա հեղափոխությունն իր դրական պտուղներն է տվել ոստիկանների գործողություններում». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ՝ հոկտեմբերի 26-ին, Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցում եղանակային այս անձրևային պայմաններում Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Սարգիս Հովսեփյանն ու Գուրգեն Պապիկյանն օգնում էին ճանապարհին մնացած ու խափանված ավտոմեքենայի վարորդին: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ավտոմեքենայի վարորդն ասում էր. «Ստացվում է, որ թավշյա հեղափոխությունը Վանաձորում իր լավ պտուղներն է տվել ճանապարհային ոստիկանների մոտ։ Իմ գոհունակությունն ու շնորհակալությունն եմ հայտնում Ճանապարհային ոստիկաններին»։ Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր