211652_close_icon
views-count65761 դիտում article-date 10:43 01-02-2019

Երևանում շտապօգնության և BMW-ի վթարն արձանագրվել է տեսախցիկի կողմից. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը հունվարի 30-ին ֆոտոռեպորտաժ-տեսանյութ էր հրապարակել Երևանի Արաբկիր վարչական շրջանում շտապօգնության և BMW-ի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի մասին, ինչի հետևանքով 4 հոգի տեղափոխվել էին հիվանդանոց։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտովթարն արձանագրվել էր խաչմերուկում տեղադրված տեսախցիկի կողմից, ինչը ներկայացնում ենք ստորև։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2019/01/30/1116166/?fbclid=IwAR1Q3xzPrpwx2uxMIn3fmlZnHzojV05pD-0gUh-yRFSrAZmJf3GN1vW4yMA]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, Կոմիտաս պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել էին BMW մակնիշի 01 DP 505 համարանիշի և Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում գրանցված 1-03 շտապօգնության ավտոմեքենան: Վթարի հետևանքով շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել էր, ինչի հետևանքով էլ շտապօգնության վարորդը, բժիշկը, բժշկուհին և հիվանդը, ում հիվանդանոց տեղափոխելիս էին եղել, քաղաքացիների և օպերատիվորեն ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների օգնությամբ դուրս էին բերվել ավտոմեքենայից և վիրավորները մի քանի այլ շտապօգնության մեքենաներով տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 132+
132+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր