211652_close_icon
views-count1485 դիտում article-date 22:36 31-01-2019

Նուբարաշենի և Շենգավիթի ենթակայության կազմակերպությունների տնօրենների մրցույթ է կայացել

Երևանի քաղաքապետարանը Նուբարաշեն, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ենթակայության համայնքային ոչ առևտրային մի շարք կազմակերպությունների տնօրենների թափուր պաշտոնների համար մրցույթ էր հայտարարել: Հունվարի 30-ին կայացած մրցույթում «Երևանի Նուբարաշեն մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հաղթող է ճանաչվել Արսեն Հարությունյանը: «Թիվ 34 գրադարան» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում էլ հաղթող է ճանաչվել Փառանձեմ Մարգարյանը: Շենգավիթ վարչական շրջանի «Երևանի հ.16 գրադարան» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում երկու հաղթող է ճանաչվել՝ Լուսինե Մարգարյանը և Մարիաննա Հովակիմյանը, որոնցից մեկի հետ եռօրյա ժամկետում վարչական շրջանի ղեկավարը կկնքի աշխատանքային պայմանագիր: Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի «Ս. Բարխուդարյանի անվան թիվ 2 արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար երկու հայտ է ներկայացվել, սակայն մասնակիցները չեն ներկայացել մրցույթին, և մրցույթը համարվել է չկայացած:

Նմանատիպ նյութեր