901 դիտում
10:07 24-01-2019
Կայացել է Աջափնյակ և Ավան վարչական շրջանների ենթակայության կազմակերպությունների տնօրենների մրցույթ
Երևանի քաղաքապետարանը Աջափնյակ և Ավան վարչական շրջանների ենթակայության համայնքային ոչ առևտրային մի շարք կազմակերպությունների տնօրենների թափուր պաշտոնների համար մրցույթ էր հայտարարել:
Հունվարի 23-ին կայացած մրցույթի արդյունքում «Երևանի Մ. Միրզոյանի անվան երաժշտական դպրոց» և ««Զարթոնք» մանկական գեղարվեստական դաստիարակության կենտրոն» ՀՈԱԿ-ների տնօրենների թափուր պաշտոնների համար հաղթողներ չեն եղել:
Երևանի հ. 36 մանկապարտեզի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթում ժամկետային աշխատանքային պայմանագրով աշխատող տնօրեն Սեդա Հարությունյանը թեստային առաջադրանքը չի հաղթահարել, մրցույթում հաղթող է ճանաչվել տվյալ մանկապարտեզում շուրջ 20 տարի աշխատած Սյուզաննա Ավետիսյանը:
«Գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում երկու հաղթող է ճանաչվել՝ Հայկանուշ Դավթյանը և Արմինե Պետրոսյանը, որոնցից մեկի հետ եռօրյա ժամկետում վարչական շրջանի ղեկավարը կկնքի աշխատանքային պայմանագիր:
«Երևանի Ավան համայնքի թիվ 1 գրադարան» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում էլ հաղթող է ճանաչվել Գայանե Զիրոյանը:
Նմանատիպ նյութեր
1488 դիտում
22:36 31-01-2019
Նուբարաշենի և Շենգավիթի ենթակայության կազմակերպությունների տնօրենների մրցույթ է կայացել
3378 դիտում
12:15 23-12-2017
Երևանի Ավան և Կենտրոն վարչական շրջանները համագործակցության հուշագրեր են կնքել Մոսկվայի 2 վարչական շրջանների հետ
2341 դիտում
19:28 17-06-2022
Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջաններում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
Այս բաժնից
610 դիտում
17:51 05-05-2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին
613 դիտում
17:19 05-05-2024
Վաղը Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կլինի Հունգարիայում
682 դիտում
15:50 05-05-2024
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք