1202 դիտում
20:12 31-01-2019
ՀՀ գլխավոր հյուպատոսն այցելել է Գլենդեյլի Թոմաս Ջեֆերսոն տարրական դպրոց
Հունվարի 29-ին ՀՀ գլխավոր հյոպատոս Արմեն Բայբուրդյանն այցելեց Գլենդեյլի Թոմաս Ջեֆերսոն տարրական դպրոց՝ Գլենդեյլի դպրոցների միացյալ շրջանի խորհրդի նախագահ Գրեգ Գրիգորյանի, խորհրդի անդամներ Արմինա Կարապետյանի, Շանթ Սահակյանի, Նաիրի Նահապետյանի և Գլենդեյլի դպրոցական համակարգի կառավարիչ Ուինֆրիդ Ռոբերտսոնի ուղեկցությամբ:
Դպրոցի սաները գլխավոր հյուպատոսին դիմավորեցին աղուհացով և հայերեն ողջույնի խոսքով: Գլխավոր հյուպատոսը շրջեց դպրոցի դասասենյակներում, ծանոթացավ և զրուցեց հայ և օտարազգի աշակերտների հետ, հետևեց դասաժամերի ընթացքին, ծանոթացավ աշակերտների՝ հայերեն լեզվի, հայ գրականության ու պատմության իմացության մակարդակին:
Գլենդեյլի հանրային դպրոցների FLAG ծրագրի հայերեն բաժնի պատասխանատու Միգանույշ Մելքոնյանը ՀՀ գլխավոր հյուպատոսին ներկայացրեց երկլեզու ուսուցման հայկական բաժնի աշխատանքները: Գլենդեյլի դպրոցների միացյալ շրջանի խորհրդի անդամները գլխավոր հյուպատոսին ներկայացրել են հայերենի ուսուցման մեթոդներն ու հաջողությունները: Դպրոցի հայ աշակերտները ՀՀ գլխավոր հյուպատոսին ներկայացրին հայ գրականության ու երաժշտական նմուշների գեղեցիկ կատարումներով:
Իր խոսքում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը բարձր գնահատեց FLAG ծրագիրը, որը հնարավորություն է ընձեռում Գլենդեյլի ամերիկյան հանրային դպրոցներում սովորել գրեթե բոլոր առարկաները և խոստացավ աջակցություն ցուցաբերել այդ ծրագրին:
Նմանատիպ նյութեր
1213 դիտում
13:57 21-01-2020
ԿԳՄՍ նախարարը Լոնդոնում այցելել է «Տորիանո» տարրական դպրոց
2314 դիտում
16:47 19-04-2016
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսն այցելել է Լաթաքիա և Քեսաբ
Այս բաժնից
562 դիտում
16:14 02-05-2024
Ավելի քան 1 ժամ է` Կիրանցում էլեկտրաէներգիա չկա