Սանկտ-Պետերբուրգում հատուկ սարքը ձախողել է մեքենայի գողությունը
Սանկտ-Պետերբուրգում հունվարի 29-ի գիշերը երկու անձանց չի հաջողվել մեքենա գողանալ՝ հատուկ սարքի պատճառով: Տներից մեկի հարեւանությամբ կայանված Toyota RAV4 մակնիշի ավտոմեքենայի շարժիչը գործի չի դրվել, քանի որ աշխատել է մեքենայում տեղադրված հատուկ սարքավորումը՝ «արգելափակելով» շարժիչի աշխատանքը:
Երբ գողերը փորձել են գործի դնել շարժիչը, սարքավորումը ահազանգ է ուղարկել անվտանգության համակարգերի կենտրոն, որտեղից էլ գողության փորձի մասին տեղեկացրել են ոստիկանությանը:
Իրավապահներին հաջողվել է բռնել գողերից մեկին, մյուսը փախել է դեպքի վայրից:
Անվտանգության համակարգերի կենտրոնի տվյալներով՝ մեքենաների գողության դեպքերի 9%-ը տեղի է ունենում ժամը 24.00-02.00-ի սահմաններում: