Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 31-ին, կազմել է 486.98 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.53 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 559.15 դրամ (աճել է 3.04 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 638.67 դրամ (աճել է 0.98 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.47 դրամ (աճել է 0.10 դրամով):