211652_close_icon
views-count3483 դիտում article-date 16:50 31-01-2019

Լոս Անջելեսի ոստիկանությունը հրապարակել է հայկական դպրոցում տեղի ունեցած միջադեպի տեսանյութը

Լոս Անջելեսի ոստիկանությունը տարածել է տեսանյութ, որում երեւում է, թե ինչպես է անհայտ տղամարդը [url=https://shamshyan.com/hy/article/2019/01/30/1116182/]թուրքական դրոշներ կախում[/url] հայկական դպրոցի սանդուղքին: Ոստիկանությունը խնդրում է բոլորին, ովքեր ճանաչել են հանցագործին, կապ հաստատել իրենց հետ: Ոստիկանությունը կասկածյալին նկարագրել է որպես մոտ 170 սմ հասակ ունեցող տղամարդ: Նա սեւ դիմակ է կրել, գլխանոցով սեւ բաճկոն, սեւ տաբատ եւ սեւ կոշիկներ: Հիշեցնենք, որ ոստիկանությունը միջադեպերից մեկը հետաքննում է որպես ատելության հողի վրա կատարված հանցագործություն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր