211652_close_icon
views-count3379 դիտում article-date 15:45 31-01-2019

Արայիկ Հարությունյանը դատապարտում է ԱՄՆ-ում հայկական կրթօջախների տարածքում Թուրքիայի դրոշներ փակցնելու միջադեպը

ԱՄՆ-ում գործող հայկական երկու կրթօջախների տարածքում Թուրքիայի դրոշներ փակցնելու միջադեպի առթիվ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ: Հայտարարության մեջ ասված է. «ԱՄՆ-ում գործող հայկական երկու կրթօջախների՝ Ս․ Նահատակաց Ֆերահեան երկրորդական և ՀԲԸՄ Մանուկեան-Տեմիրճեան վարժարանների վրա թուրքական դրոշներ փակցնելու երևույթը մեծ վրդովմունք է առաջացնում, քանի որ մեր օրերում ատելության նման դրսևորումներն ուղղակի անընդունելի և անհասկանալի են քաղաքակիրթ աշխարհի կողմից։ Խստորեն դատապարտում եմ այս արարքը և հույս ունեմ, որ առաջիկայում իրավապահ մարմինները լրջորեն կզբաղվեն միջադեպի ամբողջական բացահայտմամբ և կբացառեն նման երևույթների կրկնությունն ապագայում։ Ես ուրախ ու հպարտ եմ, որ Հայաստանից այդքան հեռու գործում են կրթական այնպիսի օջախներ, ինչպիսիք են՝ Ս․ Նահատակաց Ֆերահեան երկրորդական և ՀԲԸՄ Մանուկեան-Տեմիրճեան վարժարանները։ Վստահ եմ, որ նման մանր արարքները ոչ միայն չեն տխրեցնելու, այլև լրացուցիչ խթան են դառնալու ավելի մեծ եռանդով առաջ գնալու համար։ Մենք ձեզ հետ ենք»։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/01/30/1116182/]հայտնել [/url]էինք, որ Լոս Անջելեսի ոստիկանությունը հետաքննություն է սկսել 2 հայկական մասնավոր դպրոցների դարպասներին անհայտ անձանց կողմից Թուրքիայի դրոշներ փակցնելու միջադեպերի կապակցությամբ: Ոստիկանության և դպրոցների ներկայացուցիչների խոսքերով՝ անհայտ անձինք երեքշաբթի առավոտյան հայկական 2 դպրոցների դարպասներին փակցրել են Թուրքիայի դրոշներ և հեռացել: Լոս Անջելեսի ոստիկանության մամուլի խոսնակ Ջեֆրի Լին հայտնել է, որ գրանցված միջադեպերը գրանցվել են որպես ատելության հողի վրա իրականացված հանցագործություն: Լոս Անջելեսում հայկական դպրոցների նկատմամբ իրականացված գործողությունները դատապարտել են ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, կոնգրեսականներ Ադամ Շիֆն ու Բրեդ Շերմանը:

Նմանատիպ նյութեր