Արտակ Զեյնալյանը վերանշանակվելու առաջարկ վարչապետից անհատապես է ստացել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը «Հանրապետություն» կուսակցության անդամ է, չնայած «Հանրապետությունը» կոալիցիայի անդամ չէ, ավելին՝ Աժ ընտրություններում «Մենք» դաշինքի կազմում ընդդիմադիր դիրքերից էր հանդես գալիս:
Զեյնալյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդել է, որ նախարարի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը ինքը վարչապետից ստացել է անհատապես և անհատապես էլ ընդունել է: ««Հանրապետություն» կուսակցությունը, ինչպես և ժողովրդի գերակշռող մեծամասնությունը ստանձնել է կառավարությանը սատարելու պատասխանատվություն: Դա եղավ ընտրությունների արդյունքներից հետո»,- ասել է նա:
Հարցին՝ դուք անհատապե՞ս եք կիսում պատասխանատվությունը, թե՞ կուսակցության հետ, Զեյնալյանը հավելել է. «Ես անհատապես կիսում եմ, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը հայտարարությամբ է հանդես եկել, որ նաև կիսում է պատասխանատվությունն ինձ հետ և կառավարության հետ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]