Ինձ համար մեծագույն պատիվ է ՀՀ վարչապետից ստանալ նման առաջարկ. Ռոբերտ Ղուկասյան
Կալավանի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանը, ով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից ստացել է առաջարկ՝ դառնալու նրա խորհրդականը, գրառում է արել Facebook-ի իր էջում:
Նա, մասնավորապես, գրել է. «Այն ինչ կատարվեց երեկ շատ դժվար է ներկայացնել:
Վարչապետի այցը Կալավան կարող էի պատկերացնել եւ անկեղծ ասած սպասում էի, բայց այն, որ պարոն Վարչապետն այսպես կարձագանքեր գյուղի զարգացման կոնցեպցիային՝ իհարկե չէի սպասում: Մարդը զգում էր ամեն ինչ(հենց այստեղ ես շոկ ապրեցի) ու այնպիսի տպավորություն էր, որ ինքը կանգնած էր գյուղի զարգացման գաղափարի ակունքներում:
Ինձ համար մեծագույն պատիվ է ՀՀ Վարչապետից ստանալ նման առաջարկ ,որը հնարավորություն կտա Կալավանի փորձը տարածել Հայաստանի այլ բնակավայրերում:
Իմ կյանքի վերջին 7 տարիների աշխատանքն ամենաբարձր մակարդակով գնահատվեց:
Շնորհակալություն պարոն Նիկոլ Փաշինյանին մեծ վստահության համար, որը շատ պարտավորեցնող է: Ամբողջովին գիտակցում եմ ողջ պատասխանատվությունը , որն ունեմ եւ՛ազգիս, եւ՛ Վարչապետի առջեւ:
Անշուշտ, հանրության այսքան դրական արձագանքը քաջալերում եւ մեծ ուժ է տալիս:
Անչափ շնորհակալ եմ: