211652_close_icon
views-count3891 դիտում article-date 09:43 31-01-2019

«Գազպրոմ Արմենիա»-ում իրավիճակ է փոխվել՝ սկսել են կոպեկները հաշվել. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Օրերս «Գազպրոմ Արմենիա» ընկերության տարածքային բոլոր գրասենյակներում մեկ առ մեկ ժողով է հրավիրվել և հայտարարվել է, որ Ռուսաստանից Հայաստանին գազի վաճառքի գնի փոփոխության արդյունքում նոր իրավիճակ է ստեղծվել ընկերությունում: Ղեկավար կազմի ցուցումով հայտարարվել է, թե քանի որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն Հայաստանում այլևս վնասով է աշխատում, իրենք հարկադրված են տեսուչների համար աշխատանքային նոր ռեժիմ սահմանել, մինչև Փաշինյան-Պուտին բանակցություններում սպասարկվող գազի գնի վերաբերյալ հստակություն կլինի: Իսկ նոր ռեժիմը նշանակում է՝ կրկնակի բաժանորդների ցուցակների վերանայում. յուրաքանչյուր ամսվա երկրորդ կեսին, երբ ազգաբնակչությունը մարում է սպառած գազի վարձերը, տեսուչները պարտավոր են վերջնական ցուցակներում զտել մնացորդ թողած բաժանորդների ցանկը և վերադառնալ տուն առ տուն՝ պահանջելու կոպեկներով մնացորդը: Ի դեպ, սրանք հիմնականում այն բաժանորդներն են, ովքեր վճարումներն անում են Telcell ապարատների միջոցով և թղթադրամներով մուտք անելիս՝ զլանում են կոպեկներով մնացորդ հարյուր դրամները վճարել: Պարզվում է՝ այս դրամների հանրագումարն էական նշանակություն ունի այսօր «Գազպրոմ Արմենիա» ընկերության համար: Հիշեցնենք, որ 2018թ. դեկտեմբերի 31-ին ավարտվել է Ռուսաստանից մատակարարվող գազի գնի վերաբերյալ պայմանագիրը, և հունվարի 1-ից 1 խմ-ի համար 15 դոլարով թանկացած գազի ծախսը ռուսական կողմը որոշել է կոմպենսացնել ստացած եկամտի հաշվին, մինչև կողմերը նոր պայմանագիր կկնքեն: Ի դեպ, տեղեկացնենք, որ կոմունալ վճարումների դեպքում մինչև հազար դրամի հասնող մնացորդն իրականում արձանագրվում է անձի վարկային պատմության էջերում՝ աքռայում, ինչը կարող է խոչընդոտող հանգամանք լինել բանկային գործարքների և այլ դեպքերում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր