211652_close_icon
views-count1387 դիտում article-date 09:25 31-01-2019

Երևանում և 3 մարզում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Արարատի մարզում՝ 10։30–16։00 Այգեպատ գյուղը մասնակի, 11։00–15։00 Շահումյան գյուղը մասնակի, Կոտայքի մարզում՝ 10։00–16։00 Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասը մասնակի, Առինջ գյուղը մասնակի, Շիրակի մարզում՝ 11։00-17։00 Գյումրի քաղաքի Անի թաղամասը, Պարույր Սևակի, Մինաս Ավետիսյան և Արամ Խաչատրյան փողոցները: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

Նմանատիպ նյութեր