211652_close_icon
views-count2266 դիտում article-date 23:30 30-01-2019

«Բարսելոնան» կայքից հեռացրել է Սուարեսի՝ «Արսենալ» տեղափոխվելու մասին լուրը

«Բարսելոնան» հեռացրել է կիսապաշտպան Դենիս Սուարեսի՝ վարձավճարով «Արսենալ» տեղափոխվելու մասին լուրը: Այսօր կատալոնական ակումբը հաստատել է, որ 25-ամյա ֆուտբոլիստը մրցաշրջանի մնացած հատվածը կանցկացնի «Արսենալում», սակայն այժմ այդ հրապարակումը կատալոնական ակումբի պաշտոնական ակումբում հեռացրել են: «Բարսան» հայտնել էր, որ Սուարեսի հետ պայմանագիրը երկարաձգել է մինչև 2021թ. ամառը, մինչև նրան «Արսենալ» թողնելը: Հայտնի էր դարձել նաև, որ լոնդոնցիները ֆուտբոլիստին վարձակալության ժամկետն ավարտվելուց հետո գնելու իրավունք կունենան:

Նմանատիպ նյութեր