211652_close_icon
views-count6030 դիտում article-date 22:28 30-01-2019

Մարզահամերգային համալիրի տնօրենի պաշտոնում ընտրության արդյունքում կնշանակվի Կարեն Ղազարյանը

Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի տնօրենի պաշտոնում առաջադրված թեկնածուներից ամենից շատ բալ հավաքել է պրոդյուսեր Կարեն Ղազարյանը։ Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/01/30/Karen-ghazaryan/2908330]Tert.am[/url]-ի հետ զրույցում հայտնեց հանձնաժողովի անդամ, Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը: «Երկրորդ տեղում էր Եղիշե Պետրոսյանը, ով 15 բալով զիջեց Կարեն Ղազարյանը»,- ասաց նա և նշեց, որ 22 թեկնածու է մասնակցել մրցույթին: «Նախ պետք է ներկայացվի բիզնես ծրագիր, ըստ կանոնակարգի կառավարման խորհուրդ է ստեղծվելու, որը, կարծում եմ, որ պետք է լինի շատ լուրջ, քանի որ կառույցը մեծ ներդրումներ է պահանջում»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր