3172 դիտում
12:18 29-01-2018
Մինսկում տեղի է ունեցել ՀՀ Զինված ուժերի կազմավորման 26-ամյակին նվիրված միջոցառում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հունվարի 26-ին Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպանությունում հայ համայնքային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ նշվեց Հայոց բանակի կազմավորման 26-ամյակը:
Դեսպան Եսայանն իր ողջույնի խոսքում ընդգծեց բանակի դերակատարությունը նորանկախ Հայաստանի կյանքում, ներկայացրեց ՀՀ զինված ուժերի փառավոր ուղին` նշելով, որ Հայոց բանակի կայացումը զուգորդվել է բանակի գլխավոր առաքելության փայլուն իրականացմամբ:
Նույն օրը դեսպանությունում տեղի ունեցավ հանդիպում հայ համայնքային կառույցների ղեկավարության և ներկայացուցիչների հետ, որի ընթացքում դեսպան Եսայանը համայնքի ներկայացուցիչների հետ քննարկեց 2018 թվականի ընթացքում դեսպանություն-համայնք համագործակցության հիմնական ուղղությունները և նախատեսված միջոցառումներին համայնքային կառույցների մասնակցության հնարավորությունները:
Հատուկ ուշադրություն դարձվեց Հայաստանում կազմակերպվող համահայկական բնույթի միջոցառումներին Բելառուսի հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցության ապահովմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Մինսկում հայկական եկեղեցու շինանրարության գործում ներհամայնքային անհրաժեշտ կազմակերպչական աշխատանքները և շինարարության հետ կապված ֆինանսատնտեսական խնդիրները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
980 դիտում
20:10 18-02-2016
Վիեննայում կազմակերպվել է ՀՀ Զինված ուժերի կազմավորման 24-րդ ամյակին նվիրված միջոցառում
2467 դիտում
19:18 30-01-2019
ՀՀ Զինված ուժերի կազմավորման 27-ամյակին նվիրված միջոցառում Աթենքում
3285 դիտում
23:40 25-02-2019
ՀՀ զինված ուժերի կազմավորման 27-ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել Աստանայում
Այս բաժնից
898 դիտում
09:39 10-01-2025
Տիգրան Ավինյանը հանդիպել է «Հաղթանակ» թաղամասի բնակիչների հետ
658 դիտում
09:16 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է