5505 դիտում
16:51 30-01-2019
Ամուլսարում հետազոտություն կիրականացնի ELARD միջազգային ընկերությունը. հետազոտության մեկնարկի ժամկետները հստակեցված չեն
«Լիդիան Արմենիա»-ն Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կողմից պաշտոնապես տեղեկացվել է, որ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկություններ դիտավորությամբ թաքցնելու ենթադրյալ փաստի վերաբերյալ հարցուցված քրեական գործի շրջանակներում ընտրվել է ELARD միջազգային խորհրդատվական ընկերությունը. ընկերությունն ուսումնասիրելու է «Լիդիան»-ի ՇՄԱԳ և ԲՍԱԳ փաստաթղթերում ներառված հետազոտությունները և պարզելու է Ամուլսարի ծրագրի հնարավոր բացասական ազդեցությունների առկայության հավանականությունը և դրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումների հիմնավորվածությունը։
Այս մասին հայտնեցին «Լիդիան Արմենիա» ընկերությունից.
ELARD ընկերության հետ պայմանագիրը, սակայն, պետք է կնքվի պետական ֆինանսավորմամբ և հետազոտության սկզբի ժամկետները դեռևս հայտարարված չեն: Հետզոտությունը նախատեսվում է իրականացնել մինչև 12 շաբաթվա ընթացքում:
ELARD ընկերության տեխնիկական հանձնարարության մեջ ներառվում է.
Ջրային ռեսուրսների վրա ազդեցության գնահատում,
Երկրաբանության վրա ազդեցության գնահատում,
Կենսաբազմազանության վրա ազդեցության գնահատում,
Օդի որակի վրա ազդեցության գնահատում,
Համալիր փորձաքննություն նշանակելու մասին որոշմամբ առաջ քաշված տեխնիկական հարցերի օբյեկտիվ պարզաբանում:
««Լիդիան»-ը վստահ է, որ հետազոտությունը կհաստատի ՇՄԱԳ և ԲՍԱԳ փաստթղթերի լիարժեք արժանահավատությունը և որ Լիդիանի ներկայացրած այս փաստաթղթերը կարող են օրինակ դառնալ հետագայում Հայաստանում այլ ծրագրերում կիրառելու համար»,- ասված է «Լիդիան Արմենիա» ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Միևնույն ժամանակ, ընկերությունը ներկայացրել է ALS միջազգային սերտիֆիկացված լաբորատորիայում իրականացված (Չեխիայի Հանրապետություն), հետազոտության արդյունքները, որի տվյալները մշակվել են Golder Assosiates (Գոլդեր Ասոշիեյթս, Մեծ Բրիտանիա) ընկերության գլխավոր հիդրոերկրաբանի կողմից:
«Ջերմուկի աղյուրների և հանքային ջրերի հորատանցքների քիմիական բաղադրությունը բնորոշ է հիդրոթերմալ ջրերին՝ ըստ ըստ դրանց հիմնական և հավելյալ իոնական քիմիական և բնապահպանական իզոտոպային բնութագրերի: Հիդրոթերմալ ջրերն ունեն d13C բաղադրություն, ինչպես նաև հստակ տարանջատված d180 և d2H, d34S, 87Sr / 86Sr և համախառն ալֆա և բետա ակտիվություն, ինչը հստակորեն տարբերվում է մակերևութային և ստորերկրյա ջրերի նմուշներից և համադրելի է հիդրոթերմալ ծագում ունեցող առանձին հոսքի ռեժիմի հետ: Ջրի այս տեսակը չի համընկնում Ամուլսար լեռան տարածքում արձանագրված ստորգետնյա ջրերին և հաստատում է, այն եզրահանգումը, որ Ամուլսարի ստորգետնյա ջրային համակարգը անբողջովին տարբեր է Ջերմուկի հիդրոթերմալ համակարգից: Որպես ամփոփում՝ հիմնվելով ստորգետնյա ջրերի հետազոտությունների տվյալների և վերլուծության վրա, որոնք ներկայացված են Ամուլսարի ծրագրի 2016թ.-ի ԲՍԱԳ-ում, զուգորդելով սույն հուշագրով ներկայացված հիմնական իոնային և իզոտոպային տվյալները՝ հաստատվում է, որ Ջերմուկի տաք հանքային ջրերի համակարգը Ամուլսարի ստորգետնյա ջրերի և մակերևութային ջրերի հետ հիդրավլիկ կապ չունի»,- ասված է հետազոտության եզրակացության մեջ:
Նմանատիպ նյութեր
2662 դիտում
16:57 16-05-2019
Ամուլսարում հիդրոերկրաբանական հետազոտության նախնական արդյունքները քննչական կոմիտեին կտրամադրվեն ամսվա վերջին
1326 դիտում
17:01 23-07-2014
Արարատյան դաշտի ջրավազանային ռեսուրսների ծավալները հստակեցված չեն. ՀՀ Բնապահպանության նախարար
2891 դիտում
19:41 17-01-2017
ԱԻՆ-ը կիրականացնի հրդեհատեխնիկական հետազոտություն կարգադրագրեր ստացած հարյուրից ավել բենզալցակայաններում
Այս բաժնից
367 դիտում
11:28 04-05-2024
Հ1-ի «Լուրեր»-ում Տավուշի բնակիչները բացակա են. CIVILNET
328 դիտում
11:16 04-05-2024
Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը հայտնում է իր անվերապահ աջակցությունը «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
325 դիտում
10:52 04-05-2024
Արմեն Աշոտյանը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա անհանգիստ է միայն իր երկրի համար․ փաստաբան