211652_close_icon
views-count1254 դիտում article-date 15:23 30-01-2019

Գորիս-Սիսիան և Կապան-Քաջարան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 30-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Գորիս-Սիսիան և Կապան-Քաջարան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր