Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 29-ին, կազմել է 486.54 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.79 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 556.65 դրամ (աճել է 6.39 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 640.43 դրամ (աճել է 5.21 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.34 դրամ (մնացել է անփոփոխ):