211652_close_icon
views-count11027 դիտում article-date 10:36 29-01-2019

Բանակը ներգրավված է եղել մարտի 1-ի դեպքերին. Արամ Խաչատրյան․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը, որը 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ եղել է գումարտակի շտաբի պետ, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հետաքրքիր բացահայտումներ է արել: Նա ասել է, թե բանակը ներգրավված է եղել մարտիմեկյան իրադարձություններին, մասնակցելով կատարվածին: «Ես ինքս լինելով զինվորական կարող եմ ասել, որ այդ օրը` մարտի մեկին, գումարտակը Վանաձորից տեղափոխվել է Երևան ժամը 3-ին: Այդ օրը ժամը 3-ին տագնապ է հնչել, և գումարտակը` տեխնիկայով, անձնակազմի հետ միասին տեղափոխվել է Երևան: Բանավոր կերպով տագնապ է տրվել, և վերադասի կողմից նշվել է ուղղությունը` որտեղ պիտի գնանք: Մենք գնացել ենք Երևան` Օրբելի փողոց և այնտեղ կանգ ենք առել: Այնուհետև հաջորդ օրվանից մեր գումարտակը տեղակայված է եղել ձկան խանութի խաչմերուկին, և այնտեղ ծառայություն է իրականացվել», – նշեց Խաչատրյանը: Ընդ որում, այդ օրերին հրամաններն ամբողջությամբ չկատարելու համար նրան պաշտոնանկ են արել և հեռացրել համակարգից»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր