2167 դիտում
09:03 22-05-2014
Վերնիսաժի դեպքերին ականատես երեխային բժշկական օգնության ցուցաբերման նպատակով տեղափոխել են Սանկտ Պետերբուրգ․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ը երեկ հրապարակել էր, որ մայիսի 17-ին Վերնիսաժի հարակից տարածքում հնչած կրակոցների հետևանքով Աժ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի՝ «Յուվեցի Կարոյի» թոռնիկը՝ 2 տարեկան 8 ամսական Լիլի Առաքելյանը սթերս է տարել և դեպքից հետո չի խոսում։ Երեկ մեզ հայտնի դարձավ, որ երեխային բժշկական օգնության ցուցաբերման նպատակով տեղափոխել են Սանկտ Պետերբուրգ։ Իսկ պատգամավորի փեսայի՝ Գոռ Առաքելյանի ճանապարհը փակած Վալերի Հովհաննիսյանը և Նորայր Հարությունյանը, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ հանցավոր վարքուբարքով ապրող ջավախցիներ են, որոնցից մեկը Ռուսաստանի Դաշնությունում գտնվում է հետախուզման մեջ։
Մեր տեղեկություններով՝ այս տղաները մոտ 10 օր առաջ Կայարանում և մոտ երկու օր առաջ էլ՝ Ալավերդյան փողոցում լուրջ ծեծկռտուքներ են հրահրել։ Լուրեր են պտտվում, որ տղաներից մեկը հավակնում է քրեական հեղինակություն դառնալ, դրա համար էլ աղմկահարույց պատմությունների մեջ է հայտնվում»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3911 դիտում
23:39 15-01-2021
Վերսկսվել են Սանկտ Պետերբուրգ - Երևան - Սանկտ Պետերբուրգ երթուղով չվերթները
Այս բաժնից
2203 դիտում
16:29 13-01-2025
Հանցավորության դեմ պայքարի և օպերատիվ իրավիճակի վերաբերյալ անցկացվել է օպերատիվ խորհրդակցություն
2053 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9148 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am