393768 դիտում
05:38 29-01-2019
Կրակոցներ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար «Շշի Մելո»-ին պատկանող «Պարտեզ» ռեստորանային համալիրում. կա 1 զոհ, 8 վիրավոր, գործի են դրվել «Մակարով», «ՏՏ» եւ այլ տեսակի զենքեր.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում:
Ժամը 01:30-ի սահմաններում ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ է ստացվել Աբովյանի եւ Երեւանի մի քանի հիվանդանոցներից, որ հրազենային եւ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ, մի հոգի էլ մահացած վիճակում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը, վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաեւ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ, քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ:
Տեղում են նաեւ ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածն ու վիրավորները հիվանդանոցներ են տեղափոխվել Աբովյան քաղաքում գործող ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականվամբ Մելիքսեթ Մանուկյանին պատկանող «Պարտեզ» ռեստորանայյին համալիրից:
Այս պահին նշված ռեստորանային համալիրում աշխատում են մեծ թվով քննիչներ, մարզի քննչական վարչության պետ Մ.Վարդանյանի ու Աբովյանի քննչական բաժնի պետ Ռուբեն Մկրտչյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայր են ժամանել նաեւ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության մեծ թվով փորձաքրեագետներ, փորձաքրեագիտական վարչության պետ Լ. Սաֆարյանի գլխավորությամբ:
Գ. Շամշյանը հայտնում է նաեւ, որ ռեստորանի բակն ու հարակից տարածքը հիշեցնում է մարտի դաշտ:
Գործի է դրվել մի քանի տեսակի զենքեր, այդ թվում «Մակարով» եւ «TT» տեսակի ատրճանակներ, ռեստորանի եւ դրան հարակից տարածքում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, երկաթե լինգ որի վրա առկա է արյան հետք, եւ արյունոտ գլխարկ:
Ոստիկաններն ու քննիչները պարզում են սպանվածի, եւ 8 վիրավորների ինքնությունը:
Ռեստորանի կուպեներից մեկում հայտնաբերվել են «կառտեր», եւ այդ կուպեն քննիչի որոշմամբ փակվել է, որպեսզի հատուկ փորձագետները զննություն կատարեն:
Փաստի առթիվ քննչական վարչության պետ Մ. Վարդանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ եւ խմբի ղեկավարի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. Օր.-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի, 235-րդ հոդվածի 1-ին մասի և 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։
Գ.Շամշյանի տեղեկություններով, վիրավորների մեջ են ԱԺ նախկին պատգամավոր Մ. Մանուկյանի ազգականները:
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել են նաեւ Կոտայքի մարզի դատախազ Խաչատրյանը, դատախազի տեղակալ Գասպարյանը։
Տեղում ծառայություն են կատարում նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ, որպեսզի դեպքի վայրով անզգուշաբար չանցնեն ավտոմեքենաներ, մինչև քննիչները կավարտեն դեպքի վայրի զննությունը։
***
08։00
[color=#CC0000]Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ նրանք են՝ Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցի բնակիչ՝ 23-ամյա Արթուր Թովմասյանը, Աբովյան քաղաքի 10-րդ փողոցի բնակիչ՝ 26-ամյա Հայկ Մանուկյանը, Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի բնակիչ՝ 33-ամյա Ռոմեն Հարությունյանը, Աբովյան քաղաքի Սարալանջի բնակիչ՝ 27-ամյա Գոռ Գինոսյանը, Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցի բնակիչ՝ 21-ամյա Ջիվան Հարությունյանը, Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի բնակիչ՝ 36-ամյա Վահրամ Գրիգորյանը և Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցի բնակիչ՝ 30-ամյա Արտաշես Գևորգյանը։
Վերջինս եղել է մահացած վիճակում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 01։00-ի սահմաններում Վահրամ Գրիգորյանի, Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի բնակիչ՝ 30-ամյա Վարդան Գագիկի Գրիգորյանի, Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի բնակիչ՝ 30-ամյա Աշոտ Խաչատրյանի և դռևս չպարզված անձանց ու Ա. Թովմասյանի, Հ. Մանուկյանի, Ռ. Հարությոնյանի, Գ. Գինոսյանի, Հ. Հարությունյանի, Ա. Գևորգյանի միջև նշված ռեստորանային համալիրում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ, ինչի հետևանքով 1 հոգի մահացել է, մի քանիսն էլ վնասվածքներ են ստացել։[/color]
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 227+
227+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
12841 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ