5918 դիտում
23:52 28-01-2019
«Իմ առաջադրման, կամ անցողիկության հետ կապված որևէ քննարկում չի եղել և չի լինելու». Հովհաննես Շահինյան
[url=http://galatv.am/hy/culture-history/272538/?fbclid=IwAR2uO1zLvtlz8jlCsjygwR1yV_qQt58uIMqDzw8WdrqI46iwwjvcq618lls]Galatv.am[/url]-ը գրում է. Հունվարի 31-ին տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի տնօրենի մրցույթը: Պետական գույքի կառավարման վարչության մամուլի քարտուղար Մարգարիտ Սարգսյանի տեղեկացմամբ՝ ներկայացված հայտերի թիվը հասնում է 2 տասնյակի: Սակայն վերջին շրջանում մամուլում որպես հավակնորդներ ամենից շատ շրջանառվում էին «Արձագանք» խմբի հայտնի երաժիշտ Եղիշե Պետրոսյանի և ՄՀՀ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Մելիքսեթյանի անունները: Վերջինիս մասին նշվում էր, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի քայլարշավի ընկերն է:
Օրերս հայտնի դարձավ, որ մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը: ԳԱԼԱ-ն զրույց ունեցավ նրա հետ:
-[b]Պարո՛ն Շահինյան, ի՞նչը Ձեզ ստիպեց մասնակցել մրցույթին և որքա՞ն եք գնահատում հաղթելու Ձեր շանսերը:[/b]
- Նախ՝ կուզենայի, որ իրականում ընտրվեր արժանավոր, խելացի, գիտակից, լավ մենեջեր ադմինիստրատոր: Ինչ վերաբերում է շանսերին, ապա ինչու՞ չպետք է մասնակցեմ: Գուցե կան մարդիկ, ովքեր պայնավորվածություններ ունեն:Ես հավաստիացմնւմ եմ, որ իմ առաջադրման, կամ անցողիկության հետ կապված որևէ քննարկում չի եղել և չի լինելու: Իմ մասնակցությունը լինելու է գնահատման թափանցիկության և բոլորիս համար մութ հարցեր ու սողանղցքներ չթողնելու մեջ: Ես ունեմ մտահոգություն այն առումով, թե ինչպես է գնահատվում, և ինչպես ենք ապահովում մրցույթի թափանցիկությունը: Ես չեմ կարող ասել , թե որքան են իմ հաղթելու շանսերը, որովհետև ես չգիտեմ, թե իմ մրցակիցներն ինչպես են պատրատվել հարցաշարին, որ տրամադրել է պետգույքի կառավարման վարչությունը:
Իսկ եթե կհաղթեմ, շատ կարճ ժամնակահատվածում կներկայացնեմ ծրագիր, որը հանրության կողմից կարծում եմ՝ հավանության կարժանանա: Իմ հաղթելու ու տնօրեն դառնալու դեպքում կանեմ ամեն ինչ, որ Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը չենթարկվի առքուվաճառքի, աճուրդների, գործարարների հարձակումների: Կփորձեմ այն պաշտպանել: ՄՀՀ-ն ես դիտարկում եմ որպես մեկ մարմին, կարելի է ստեղծել այնպիսի ենթակառուցվածքներ, որ ՄՀՀ-ն դառնա ինքնաբավ, ինքնաֆինանսավորվող կազմակերպություն, որպեսզի հնարավորություն ստեղծեն, որպեսզի և՛ մշակույթի, և՛ սպորտի բոլոր բնագավառներիներկայացուցիչները կարողանան այնտեղ ներկայանալ, որ սոցիալապես անապահովները չզրկվեն այնտեղի մարզամշակութային առօրյաից:
Ես դիտարկում եմ, որ այն կդառնա տարաշրջանային կենտրոն և ոչ թե մի կազմակերպություն, որտեղ տարեկան 1-2 անգամ այցեր են լինում:
Մանրամասներն՝ [url=http://galatv.am/hy/culture-history/272538/?fbclid=IwAR2uO1zLvtlz8jlCsjygwR1yV_qQt58uIMqDzw8WdrqI46iwwjvcq618lls]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
1645 դիտում
18:54 30-12-2024
Այ տղա՛, ամոթ ունեցի կամ հրաժարական տուր կամ ռադդ քաշի․ Հովհաննես Շահինյան
13619 դիտում
20:54 10-08-2022
Հստակ է՝ Հայաստանում «արյան գետեր են հոսելու, գլուխներ են թռնելու», կամ…Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
991 դիտում
19:36 21-01-2025
Դադարեցվել է «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ընկերության լիցենզիայի գործողությունը. ՀՌՀ
631 դիտում
19:24 21-01-2025
Երևանում դիտվում է փոշու կոնցենտրացիայի նվազման տենդենց
928 դիտում
19:12 21-01-2025
Կայացել է Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը