211652_close_icon
views-count3044 դիտում article-date 18:10 28-01-2019

Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան արգելափակումից

Հունվարի 28-ին, ժամը 01:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մոտակայքում՝ Սևանա լճի ափին, ավտոմեքենա է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Հ.): *** Հունվարի 28-ին, ժամը 01:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա-Ծաղկահովիտ ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Առաջնային օգնության հենակետից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Geep Grand Cherokee» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Տ. Հ.) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Նմանատիպ նյութեր