1403 դիտում
12:08 28-01-2019
Արցախի նախագահը շնորհավորել է Հայրենյաց պաշտպանի օրը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ: ԱՀ նախագահը խաղաղություն, քաջություն ու հաջողություններ է մաղթել հայ ժողովրդին:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ:
Մենք մեծ ոգևորությամբ ենք նշում այս տոնը՝ մեկ անգամ ևս արժևորելով ու կարևորելով հայոց բանակի առանձնահատուկ տեղն ու դերը հայրենիքի և հարազատ ժողովրդի պաշտպանության, տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման, պետության բնականոն կենսագործունեության ապահովման գործում:
Փառաբանում ու մեծարում ենք մեր ողջ ժողովրդին, որ իրավամբ հանդիսանում է հայրենյաց պաշտպան, իր հող ու ջրի, իր երկրի ու օջախի պաշտպանը, այն հողի, որտեղ հանգչում են մեր նախնիների մարմինները, որը սրբացել է հարազատ երկրի ազատության ու անկախության համար իրենց կյանքը զոհաբերած մեր հերոս տղաների, քույրերի ու եղբայրների արյամբ:
Մենք հպարտանում ենք մեր յուրաքանչյուր զինվորի սխրանքով, քաջությամբ ու խիզախությամբ: Նրանք ամուր կանգնած են սահմանին եւ պատվով են կատարում հայրենյաց պաշտպանի իրենց սուրբ առաքելությունը:
Թանկագի՛ն բարեկամներ,
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիս այս նվիրական տոնի կապակցությամբ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք՝ ի փառս մեր հայրենիքի ու ժողովրդի»,- ասված է ԱՀ նախագահի ուղերձում:
Նմանատիպ նյութեր
1112 դիտում
15:22 28-01-2021
Հայրենյաց պաշտպանի օրը՝ Ստեփանակերտի հուշահամալիր-պանթեոնում
2577 դիտում
19:05 28-01-2020
Բակո Սահակյանը ներկա է գտնվել Հայրենյաց պաշտպանի օրվան նվիրված տոնական միջոցառմանը
Այս բաժնից
406 դիտում
17:41 06-05-2024
Այսօր Ոսկեպար գյուղի տարածքում զոհված ոստիկանների 33-րդ տարելիցի օրն է
400 դիտում
17:28 06-05-2024
Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են, գյուղացիները հուսահատված են. գյուղապետ