211652_close_icon
views-count2506 դիտում article-date 23:10 27-01-2019

Վահե Էնֆիաջյան. Գտնվում եմ Բրյուսելում՝ սպասվում է հագեցած աշխատանքային օրակարգ

ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Գտնվում եմ Բրյուսելում, որտեղ իր աշխատանքներն է մեկնարկել «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովը։ Դեռևս 2011 թվականին պատիվ եմ ունեցել մասնակցելու վեհաժողովի հիմնադիր նիստին, որով ազդարարվեց կառույցի ստեղծման մասին, իսկ Հայաստանը հանդիսացավ հիմնադիր երկրներից մեկը։ Անցնող ժամանակահատվածում ակտիվ մասնակցել եմ «Եվրանեսթ»-ի աշխատանքներին, ներկայացրել եմ մեր պետության շահերը, համագործակցել միջազգային գործընկերների հետ։ Այստեղ ենք գործընկերոջս՝ Նորա Առուստամյանի հետ ( Նորա Առուստամյան / Nora Arustamyan )։ Ինքս մասնակցելու եմ վեհաժողովի Քաղաքական, մարդու իրավունքների և ժողովրդավարության հանձնաժողովի աշխատանքներին, իսկ տիկին Առուստամյանը՝ Սոցիալական հարցերի, զբաղվածության, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հետ կապված հարցերի հանձնաժողովի աշխատանքներում է ընդգրկված։ Առաջիկա օրերին սպասվում է հագեցած աշխատանքային օրակարգ: Այն ամփոփելուց հետո կտեղեկացնեմ արդյունքների մասին։ Վստահ եմ, որ խորհրդարանական դիվանագիտությունը ժամանակակից աշխարհում չափազանց կարևոր է և պետք է առավելագույնս օգտվել դրա ընձեռած բազմավեկտոր հնարավորություններից»։

Նմանատիպ նյութեր