211652_close_icon
views-count2295 դիտում article-date 12:35 27-01-2019

Եթե 2019-ին նույնքան առաջընթաց արձանագրենք, կհայտնվենք առաջին տասնյակի մատույցներում. Նիկոլ Փաշինյան

«Լավ երկրների» միջազգային ինդեքսում Հայաստանը 2018 թվականի ընթացքում ուղիղ 30 կետով բարելավել է դիրքերը՝ 75-ից տեղափոխվելով 45-րդ հորիզոնական: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Եթե 2019-ին նույնքան առաջընթաց արձանագրենք, կհայտնվենք լավ երկրների առաջին տասնյակի մատույցներում: Իհարկե, նման ինդեքսներն ու առաջընթացները ոչ մի այսրոպեական արդյունք չեն տալիս, բայց բարձրացնում են երկրի գրավչությունը՝ տուրիզմի, ներդրումների իմաստով: Այնպես որ, չարժե թերագնահատել»:

Նմանատիպ նյութեր