Այրվել է խոտածածկ տարածք
Հունվարի 26-ին, ժամը 20:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Գոգավան գյուղի սկզբնամասում՝ դաշտային հատվածում, այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:00-ին, մարվել՝ 22:40-ին: Այրվել է մոտ 22 հա խոտածածկույթ: