Խարդախության մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն
Հունվարի 25-ին, ժամը 17.40-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ, կամավոր բաժին է ներկայացել Սարդարապատ գյուղի բնակիչ, 1993 թ. ծնված Պետիկ Ս․-ն, որը 2017թ. սեպտեմբերի 23-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Պետիկ Ս․-ն ներկայացվել է քննչական բաժին:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]