211652_close_icon
views-count45827 դիտում article-date 12:51 26-01-2019

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Toyota Land Cruiser-ը, УАЗ-ը և Mercedes-ը. կա 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Ձորագյուղ տանող ճանապարհահատվածի խաչմերուկում բախվել են Ձորագյուղի բնակիչներ՝ 64-ամյա Միշա Դավթյանի վարած УАЗ մակնիշի 17 TO 001 համարանիշի, 24-ամյա Անուշավան Սաֆարյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի 08 AՏ 888 համարանիշի և Կարճաղբյուր գյուղի բնակիչ՝ 48-ամյա Իսրաել Թորոսյանի վարած Mercedes մակնիշի 35 PՏ 785 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Մ. Դավթանը, Ի. Թորոսյանը, վերջինիս ուղևորներ՝ Կարճաղբյուր գյուղի բնակիչներ՝ 44-ամյա Էդուարդ Մարգարյանն ու 48-ամյա Արմեն Բադալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն։ Դեպք վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպակայան գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Մարտունու բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Մելքոնյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Մհեր Ղալեչյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր