51748 դիտում
12:08 26-01-2019
Արտակարգ դեպք Ստեփան Զորյանի անվան 56 հիմնական դպրոցում. երեխաների ծեծկռտուքից հետո աշակերտի համար բժիշկ են հրավիրել
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Ստեփան Զորյանի անվան 56 հիմնական դպրոցում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ թիվ 13 խումբը կանչով մեկնել է Արաբկիր վարչական շրջանի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել են 11-ամյա Գրիգոր Շ.-ին՝ աչքի և ողնաշարի մասում ստացված վնասվածքներով։
Նշված վայր են մեկնել Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները՝ անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ հունվարի 24-ին, ժամը 12։00-ի սահմաններում Հրաչյա Քոչար փողոցի 13 հասցեում գործող Ստեփան Զորյանի անվան թիվ 56 հիմնական դպրոցի դասարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել Գրիգոր Շ.-ի և 11-ամյա Սամվել Մ.-ի միջև, որի ժամանակ երկուստեք ձեռքերով հարվածներ են հասցրել միմյանց։
Փաստի առթիվ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխաները սովորում են նշված դպրոցում։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
5538 դիտում
21:18 08-12-2017
Նշվել է Ստեփան Զորյանի անվան հ. 56 հիմնական դպրոցի հիմնադրման 70-ամյակը
15197 դիտում
22:28 20-05-2017
«Թանգարանների գիշեր» Վանաձորի Ստեփան Զորյանի տուն-թանգարանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ