211652_close_icon
views-count1809 դիտում article-date 09:59 26-01-2019

Այսօր Մաքսային աշխատողների միջազգային օրն է

Ամեն տարի հունվարի 26-ին աշխարհում նշվում է Մաքսային աշխատողների միջազգային օրը (International Customs Day)՝ մոլորակի մաքսային ծառայությունների բոլոր աշխատողների մասնագիտական տոնը: 1952 թվականի նոյեմբերին ուժի մեջ է մտել Մաքսային համագործակցության խորհրդի կազմավորման մասին կոնվենցիան: 1953 թվականի հունվարի 26-ին Բրյուսելում տեղի է ունեցել Մաքսային համագործակցության խորհրդի առաջին նստաշրջանը, 1944 թվականին ստացել է իր ներկայիս անվանումը՝ Համաշխարհային մաքսային կազմակերպություն (World Customs Organization), ՀՄԿ: Դրանում ներկայացված էին Եվրոպայի 17 երկրների մաքսային ծառայությունների ղեկավարները, փոխանցում է Calend-ը: 30 տարի անց՝ 1983 թվականին հենց այս օրն է ընտրվել որպես ամենամյա տոնի՝ Մաքսային աշխատողների միջազգային օր: Մաքսային միության գաղափարը մեծ արձագանք է ստացել: Համեստ կազմակերպությունից, որը միավորում էր սահմանափակ թվով եվրոպական երկրների, Մաքսային համագործակցության խորհուրդը բավականին արագ վերածվել է միջազգային մասշտաբի հեղինակավոր կազմակերպության: Ներկայումս Համաշխարհային մաքսային կազմակերպությունը միավորում է 182 անդամ պետությունների, որոնք կառավարում են միջազգային առեւտրի ավելի քան 98 տոկոսը: Նրանցից երեք երրորդը զարգացող երկրներ են:

Նմանատիպ նյութեր