211652_close_icon
views-count108524 դիտում article-date 17:01 25-01-2019

Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Բաբայանի շնորհիվ Կոտայքի մարզում թափառող շներին այսուհետև կրակելու կամ քարկոծելու միջոցով չեն սպանելու. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վերջին ժամանակներս հանրությունն արդարացիորեն բարձրաձայնում է, որ հանրապետությունում որոշ մարդիկ սկսել էին թափառող շների նկատմամբ սպանդ իրականացնել։ Համացանցը ողողվել էր այդ «վայ մարդ» կոչվածների անմարդկային վերաբերմունքով՝ չորքոտանիների նկատմամբ, երբ ոչ միայն հրազենով էին սպանում, այլև քարկոծում էին շներին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Դինգո Թիմ» հասարակական կազմակերպության անդամները օրեր առաջ հանդիպել են Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Բաբայանի հետ և հիմնական թեման եղել է Կոտայքի մարզում՝ մասնավորապես, Աբովյան քաղաքում շներին կրակելու միջոցով սպանելու դեմն առնելը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հանդիպման ժամանակ ԱԺ պատգամավոր Է. Բաբայանը ողջունել է ՀԿ անդամների մարդասիրական քայլը և խոստացել, որ անելու է ամեն ինչ, որպեսզի ոչ միայն Կոտայքի մարզում, այլ նաև հանրապետությունում երբևիցե թափառող շներին նման մեթոդներով չսպանեն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հանդիպման ընթացքում պատգամավորի հետ քննարկվել է, թե ինչ մեթոդներով կարելի է լուծել թափառող շների գլխաքանակի նվազեցման հարցը։ «Դինգո Թիմ»-ի անդամները պատգամավորին հայտնել են, որ միակ տարբերակն է մասսայական ստերջացումը, ինչից հետո պատգամավորը նրանց հայտնել է, որ ինքը կհովանավորի Աբովյան քաղաքի թափառող շների ստերջացումները, և «Դինգո Թիմ»-ի անդամներն անակնկալի են եկել, երբ Է. Բաբայանը օրեր անց խոսքից գործի է անցել։ «Դինգո Թիմ»-ի համակարգող Գոհար Մանուշակյանը հանձն է առել մի քանի համակիրների հետ ու արդեն մի քանի թափառող շներ տեղափոխվել են «Օսկ Արվետ» և «Մալտեզ Սիթի» կլինիկաներ, որտեղ անասնաբույժ Լևոն Մինասյանն ու Հայկ Մելքոնյանը իրենց թիմի անդամների հետ ստերջացրել են մի քանի շների։ Այս ծրագիրը շարունակական է լինելու, ու քաղաքացիները, իմանալով, որ այսուհետ թափառող շներին չեն վերացնելու զենքով ու քարով, իրենց շնորհակալությունն էին հայտնում ԱԺ պատգամավոր Է. Բաբայանին՝ ասելով. «Նա իր մարդասիրական քայլով սատար կանգնեց ինչպես «Դինգո Թիմ» հասարակական կազմակերպության անդամներին, այնպես էլ թափառող շների ստերջացմանը»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր