211652_close_icon
views-count1438 դիտում article-date 17:08 25-01-2019

Երկու հոդվածների մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

Ոստիկանության Մասիսի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ոստիկանության ՊՊԳՎ Մասիսի բաժանմունքի ծառայողների հետ համատեղ, հունվարի 24-ին, ժամը 10.40-ին, իրենց տնից բերման է ենթարկվել 26-ամյա Գեղամ Ս.-ին, որը 2018թ. նոյեմբերի 3-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 185 հոդվածի 1-ին մասի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) և 117 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) մեղադրանքներով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր