Տավուշի մարզում 4 զավակ ունեցող ընտանիքի երեխաներից մեկը Գերմանիայում բուժում ստանալու կարիք ունի, մայրը դիմում է մեր օգնությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բազմաթիվ հայեր ճանաչեցին այս ընտանիքին, երբ Տավուշի մարզի Ոսկևան գյուղում Բարսեղյանների ընտանիքում ծնվեցին եռյակ տղաները՝ Արամեն, Վահեն և Վաչեն: Տանն արդեն նրանց սպասում էր Արարատը:
Այս սահմանապահ ընտանիքում մեծանում են 4 հրաշք զավակներ: Վերջերս Վաչեն, ով եռյակից ամենաակտիվն էր, արթնանում է ուժեղ ցնցումերով և երկար ժամանակ հայտնվում կոմայի մեջ: Երեխան բուժվել է Երևանի 3-րդ մանկական հիվանդանոցում, իսկ հիմա բուժման կուրսը շարունակում է Երևանի մանկական վերակագնողական կետրոնում:
Շնորհիվ բժիշկների հոգատար վերաբերմունքի՝ Վաչեի մոտ որոշակի առաջխաղացում է նկատվում՝ բռնած քայլում է, որոշակի բառեր արտաբերում և հույս կա, որ կվերականգնվի: Այդ իսկ պատճառով ծնողները դիմում են ողջ հայությանը՝ Գերմաիայի Դաշնությունից ստացել են հրավեր կրկին հետազոտման և բուժում ստանալու համար: Եթե համախմբվենք և կարողանանք ընտանիքին աջակցել 9000 Եվրո գումարով, /անհրաժեշտ 13827 Եվրոյից 5000 Եվրոն արդեն հավաքվել է/, կկարողանանք Վաչեին առողջ վերադարձնել ընտանիք:
[b]04.02.2019[/b] արդեն Գերմանիայի կլիիկայում նշանակված է հետազոտման օր:
Մայրիկի՝ Անժելա Մնացականյանի հեռախոսահամարն է՝ +[b]37494312167[/b]:
Ակբա կրեդիտ Ագրիկոլ բանկում Աժելա Մնացականյանի անունով բացվել են հաշվեհամարներ՝
[b]220152369504000 ՀՀ դրամ
220151630096002 ԵՎՐՈ
220151630211958 ՌԴ ռուբլի
220151633611001 ԱՄՆ դոլար
SWIFT:AGCAAM22[/b]